
ՊՍԺ-ն բանակցություններ է սկսել Կոնտեի գործակալների հետ

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, ՊՍԺ-ն բանակցություններ է սկսել «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ներկայացուցիչների հետ: Փարիզյան ակումբն ուզում է մոտակա ամռանը հրավիրել իտալացի մասնագետին գլխավոր մարզչի պաշտոնին:
Կոնտեն հանդիսանում է Ունայի Էմերիի փոխարինման առաջնային թեկնածուն, քանի որ ՊՍԺ-ի ղեկավարությունը համարում է, որ նրան ավելի հեշտ կլինի ստանալ թեկնածուների ցուցակից, որի մեջ մտնում են նաև Ժոզե Մոուրինիոն, Դիեգո Սիմեոնեն և Մասիմիլիանո Ալեգրին:
Փարիզյան ակումբը բանակցությունները սկսել է հենց Կոնտեի հետ, քանի որ նրան դուր չի գալիս իրավիճակը «Չելսիում»: ՊՍԺ-ն պատրաստ է մեծացնել մարզչի աշխատավարձը: Նշվում է, որ հիմա Կոնտեն ստանում է 9.5 մլն ֆունտ: ՊՍԺ-ն ուզում է առաջարկել տարեկան 10 մլն ֆունտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը