Բաժիններ՝

«Ռեալը» միշտ ֆավորիտ է հանդիսանում, հատկապես Չեմպիոնների լիգայում

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոն հարցազրույց է տվել բարեգործական միջոցառման ժամանակ:

«Ռեալը» ֆավորիտ է հանդիսանում յուրաքանչյուր մրցաշարում, հատկապես Չեմպիոնների լիգայում: Ես ուրախ եմ, որ նրանք նորից վերադարձան իրենց մակարդակին: «Ռեալը» հաղթանակի ավելի ուժեղ հավակնորդ է, քան «Մանչեսթեր Սիթին», քանի որ անգլիացիները դեռ ոչ մի անգամ չեն հաղթել Չեմպիոնների լիգան:

Բոլոր հաղթանակներից հետո Զիդանն իրավունք ունի ընտրելու իր ապագան:

Կապված հարկերը չվճարելու իրավիճակի հետ՝ ես հանգիստ եմ, որովհետև գիտեմ, որ ամեն ինչ ճիշտ եմ արել և ոչինչ չեմ թաքցրել: Ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ կավարտվի»,- ասել է Ալոնսոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս