Հայաստանի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ փուլին ռեկորդային թվով շախմատիստներ են մասնակցում
Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել են Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարերը:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Պատանիների մրցաշարն անցկացվում է 5 տարիքային խմբերով՝ մինչև 10, 12, 14, 16 և 18, իսկ աղջիկներինը ՝ 4 տարիքային խմբերով՝ մինչև 10, 12, 14 և 16:
Այս տարի մրցաշարերին մասնակցում են 500 պատանի շախմատիստներ Երևանից, ՀՀ բոլոր մարզերից և Արցախի Հանրապետությունից:
Այս թիվը ռեկորդային է Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարի համար: Ամենաշատ թվով մասնակիցներ կունենա աղջիկների մինչև 10 տարեկանների ենթախումբը, ինչը նույնպես առաջին անգամ է. նախորդ տարիներին ամենաշատ թվով մասնակիցներ են եղել մինչև 10 և մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարերում:
Մարտի 23-ին կայացել է մրցաշարի բացման արարողությունը, որին հաջորդել է առաջին տուրը։ Երեկ տեղի է ունեցել 2-րդը։
Մրցաշարն անցկացվելու է 9 խաղափուլով՝ առանց հանգստյան օրերի։