Բաժիններ՝

«Ինձ համար պատիվ կլինի Նեյմարի հետ խաղալը». Պոլ Պոգբա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին:

«Ես հիշում եմ, թե ինչ էր նա ասել իմ մասին: (2016 թվականին Նեյմարն ասել էր, որ Պոգբան հրաշալի ֆուտբոլիստ է և լավ նվաճում ցանկացած թիմի համար): Նեյմարը ինձ շատ է դուր գալիս: Նա վայելում է խաղը դաշտում:

Ես գիտեմ, որ Բրազիլիայում ֆուտբոլը ամեն ինչ է: Դա կյանք է: Բոլոր բրազիլացիները խաղում են ֆուտբոլ: Ես մեծ հաճույքով եմ նայում, թե ինչ է անում նա խաղադաշտում, ես վայելում եմ նրա խաղը:

Նա ունի իր հետաքրքրիր ոճը: Որտեղ, որ տեսնեն Նեյմարին, միանգամից կհասկանան, որ դա նա է: Ինձ համար պատիվ կլինի Նեյմարի հետ խաղալը»,- նշել է Պոգբան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս