
«Ռեալը» դարպասապահ է գտել Խորվաթիայում

«Հայդուկի» դարպասապահ Կարլո Լետիցան հետաքրքրել է Մադրիդի «Ռեալին»:
Ինչպես հաղորդում է Marca-ն, «Ռեալի» ղեկավարությունը փոխարինող է գտել Կեպա Արիսաբալագային Խորվաթիայում, ում չհաջողվեց ստորագրել ձմռանը:
Մադրիդյան ակումբը հետաքրքրված է «Հայդուկի» 21-ամյա դարպասապահ Կարլո Լետիցայով, ում մամուլում համեմատում են Յան Օբալկի հետ:
Հաղորդվում է, որ «Ռեալի» ներկայացուցիչներն արդեն կապվել են ինչպես «Հայդուկի» ղեկավարության հետ, այնպես էլ 202 սմ հասակ ունեցող խաղացողի գործակալի:
Նշենք, որ Խորվաթիայի երիտասարդական հավաքականի դարպասապահը նախորդ մրցաշրջանում վարձավճարող հանդես էր գալիս 2-րդ Լիգայի «Ռուդեշ» թիմի կազմում, որտեղ ցույց է տվել բարձր մակարդակ: Վարձավճարից հետո նա վերադարձել է «Հայդուկ» և նախորդ տարվա վերջից հանդիսանում է թիմի գլխավոր դարպասապահը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը