
«Արսենալը» հաղթեց «Միլանին». Մխիթարյանը գոլի հեղինակ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» արտագնա խաղում հաղթել «Միլանին» (0:2):
«Սան-Սիրո» մարզադաշտում կայացած խաղի 14-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հրաշալի հարվածով առաջ մղեց «Արսենալին»՝ խփելով նաև իր առաջին գնդակը «զինագործների» կազմում: «Զինագործները» ընդմիջման գնացին ևս մեկ անգամ գրավելով «ռոսոներների» դարպասը: Ստանալով Օզիլի փոխանցումը՝ հաշվի տարբերությունը կրկնապատկեց Ռեմզին:
Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 16-ին Լոնդոնում: