
Մխիթարյանն առաջին գնդակն է խփում «Արսենալի» կազմում. «Միլան»-«Արսենալ» 0:1

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն անդրանիկ գնդակը խփեց «Արսենալի» կազմում:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Միլանը» տանն ընդունել է «Արսենալին»: Հանդիպման 14-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հրաշալի հարվածով առաջ մղեց «Արսենալին»՝ խփելով նաև իր առաջին գնդակը «զինագործների» կազմում:
Հանդիպումը շարունակվում է: