
««Ռեալը» միշտ «Ռեալն» է: Նրանք ավելի լավն էին, քան ՊՍԺ-ն». Էռնեստո Վալվերդե

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հաղթանակը ՊՍԺ-ի նկատմամբ՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում:
«Առաջին խաղում ՊՍԺ-ն լավ տեսք ուներ: Բայց այդ խաղում մադրիդցիները հաղթեցն երկու գնդակի առավելությամբ: Նրանք հասան հրաշալի արդյունքի:
«Ռեալը» միշտ «Ռեալն» է: Նրանք միշտ լավն են լինում այնպիսի սցենարներում, ինչպիսին մենք տեսանք վերջին խաղում: Նրանք ավելի լավն էին, քան ՊՍԺ-ն:
Մեր մրցակից «Չելսին» այն թիմն է, որին պետք է հաղթել»,- նշել է իսպանացի մասնագետը:
Սիրարփի Աղաբաբյան