
«Յուվենթուսը» վերջին 12 խաղում բաց է թողել միայն «Տոտենհեմից»

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Թուրինի «Յուվենթուսը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Տոտենհեմին» (2:1):
2018 թվականի թուրինյան ակումբը բավականին հաջող մեկնարկ է գրանցել: Այս տարի «Ծեր սենյորան» անցկացրել է 12 խաղ, որտեղ բաց է թողել ընդամենը 3 գոլ: Բոլոր գոլերը «Յուվեթուսի» դարպասն ուղարկել է «Տոտենհեմը»:
Սերիա Ա-ում և Իտալիայի գավաթում «Յուվենթուսը» ոչ մի գնդակ բաց չի թողել:
Սիրարփի Աղաբաբյան