«Միլան» – «Արսենալ». Հերթական նոկաո՞ւտը Վենգերի համար
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի ամենահետաքրքիր դիմակայություններից մեկում իտալական «Միլանը» կընդունի Լոնդոնի «Արսենալին»: Երկու թիմերն էլ արդեն չեն լուծում լուրջ խնդիրներ ներքին առաջնությունում, այնպես որ հաղթանակը եվրագավաթում կարող է փրկել անհաջող մրցաշրջանը: Այն ժամանակ, երբ նորանշանակ Գատուզոն հաջողություններ է գրանցում իտալական ակումբում, հնաբնակ Վենգերը ոչ մի կերպ չի կարողանում կարգավորել իր թիմի խաղը:
«Միլան»
«Միլանը» Գատուզոյի նշանակումից հետո ֆանտաստիկ մարզավիճակում է: Վերջին 12 խաղերում իտալական ակումբը չի կրել ոչ մի պարտություն: Այս ընթացքում «Միլանը» հաղթել է ոչ միայն մրցաշրջանի աղյուսակի ներքևում գտնվող թիմերին, այլև այնպիսի թիմերի, ինչպիսիք են «Ռոման» և «Լացիոն»:
Պետք է նշել, որ Գատուզոն կարողացել է կարգավորել իր թիմի խաղը հատկապես պաշտպանությունում: Ռոսոներները շատ գոլեր չեն խփում, բայց, դրա հետ մեկտեղ, շատ քիչ են բաց թողնում:
«Միլանի» կազմում կորուստներ գրեթե չկան: Թիմի լազարեթում է Անդրե Կոնտին, ով, սակայն, ոչ մի լուրջ դեր չունի Գատուզոյի տակտիկական սխեմայում:
«Արսենալ»
«Արսենալոմ» հիմա հեշտ ժամանակներ չեն: Վենգերի թիմը ճգնաժամի մեջ է, ինչի մասին փաստում են թիմի անցկացրած վերջին խաղերը: Հիմա լոնդոնցիները գրեթե կորցրել են հնարավորությունները առաջնության լավագույն քառյակում հայտնվելու համար: Լավագույն քառյակից «զինագործները» հետ են 13 միավորով:
«Արսենալի» համար անհաջող շրջանի մասին է խոսում այն, որ հյուրերի հարկի տակ անցկացված վերջին 7 խաղերում լոնդոնցիները կրել են 5 պարտություն:
Լոնդոնցիների հարձակման գծում կան լուրջ կորուստներ: Վնասվածքի պատճառով չի խաղա Լակազետը, իսկ Օբամեյանգը բաց է թողնելու Եվրոպայի լիգայի խաղերը ՈւԵՖԱ-ի կանոնների պատճառով: Թիմի լազարեթում են նաև Սանի Կասորլան և Բեն Շիֆը: Հարցականի տակ է նաև Նաչո Մոնրեալի մասնակցությունը:
Վիճակագրություն
• «Միլանը» հաղթել է տնային վերջին 5 խաղերից 4-ում՝ բաց թողնելով ընդամենը 1 գոլ
• «Արսենալը» արտագնա խաղերում պարտվել է 6-ից 5 խաղում
Կանխատեսում
«Միլանը» օրերս պետք է խաղար «Ինտերի» հետ Ա սերիայում, սակայն բոլոր խաղերը հետաձգվել են Դավիդե Աստորեի մահվան պատճառով:
Համեմատության համար պետք է նշել, որ ռոսոներները ավելի ազատ գրաֆիկ են ունեցել: Գատուզոյի սաները շատ լավ թափ են հավաքել, սակայն Վենգերի սաներն էլ շատ բան ունեն ապացուցելու:
Սիրարփի Աղաբաբյան