
«Ֆրայբուրգի» մարզիչը կարող է փոխարինել Յուպ Հայնկեսին «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում

Կրիստիան Շտրայխին սպասվում է հզոր աճ կարիերայում:
«Ֆրայբուրգի» գլխավոր մարզիչ Կրիստիան Շտրայխը կարող է դառնալ Յուպ Հայնկեսի փոխարինողը, եթե 72-ամյա մասնագետը ամռանը չերկարաձգի պայմանագիրը:
Ինչպես հաղորդում է Bild-ը, «Բավարիան» արդեն կապի մեջ մտել է Շտրայխի հետ: Նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ մարտի 4-ին, քանի որ «Ֆրայբուրգը» և «Բավարիան» կխաղան իրար հետ Բունդեսլիգայի 25-րդ տուրի շրջանականերում:
Շտրայխից բացի «Բավարիան» դիտարկում է Յոահիմ Լյովի (Գերմանիայի հավաքական), Յուրգեն Կլոպի («Լիվերպուլ»), Յուլիան Նագելսմանի («Հոֆենհայմ»), Նիկո Կովաչի («Այնտրախտ») և Թոմաս Տուխելի («Բորուսիայի» նախկին մարզիչ) թեկնածությունները:
Հայնկեսի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը և նա չի պլանավորում շարունակել կարիերան:
Շտրայխն աշխատում է «Ֆրայբուրգում» 1995 թվականից: 2011 թվականին նա դարձել է թիմի գլխավոր մարզիչ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը