
«Եթե երկրպագուները դժգոհ լինեն ինձանից, ես կգնամ». Մաուրիսիո Պոչետինո

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է իր ապագան լոնդոնյան ակումբում:
«Եթե քո երկրպագուները չեն ուզում քեզ, չկա ոչ մի միտք շարունակելու աշխատանքը, որովհետև այդ դեպքում դու սպառնալիքի տակ ես դնում ամենագլխավորը՝ ակումբը:
Երկրպագուները շատ կարևոր են: Ինչ-որ պահի դու պետք է հեռանաս, որովհետև ակումբը միշտ ավելի կարևոր է առանձին վերցրած մարդուց: Եթե ինչ-որ պահի դա պրոբլեմ է ստեղծում կառավարման բոլոր մակարդակներում, ապա ես կգերադասեմ հեռանալ»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
Պոչետինոն գլխավորել է լոնդոնյան ակումբը 2014 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը