Բաժիններ՝

«Լևանդովսկին պետք է կենտրոնանա «Բավարիայի» վրա». Յուպ Հայնկես

Մյունխենցիների գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը մեկնաբանել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին շշուկները:

Վերջին ժամանակներս մամուլում ավելի հաճախ է հայտնվում տեղեկություններն այն մասին, որ Լևանդովսկին պլանավորում է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ «Բավարիայից» և տեղափոխվել «Ռեալ»:

Տվյալ իրավիճակը մեկնաբանել է մյունխենցիների գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը:

«Եթե ես հիմա ֆուտբոլիստ լինեի, ես կխաղայի միայն «Բավարիայում»: Սա աշխարհի լավագույն թիմն է, բայց ես չեմ ուզում խոսել Լևանդովսկու հնարավոր տեղափոխության մասին: Ռոբերտը պետք է կենտրոնանա «Բավարիայի» վրա:

Լևանդովսկին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Այս ամենը սպեկուլյացիաներ են»,- ասել է Հանյկեսը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 29-ամյա Լևանդովսկու տրանսֆերը «սերուցքայինների» համար կարժենա 150 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031