
«Մարդիկ չեն գիտակցում, թե ինչ է արել Կոնտեն ԱՊԼ-ի համար». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի առաջնության 29-րդ տուրի «Չելսիի» հետ կայանալիք խաղի նախօրեին կարծիք է հայտնել, որ լոնդոնյան թիմի մարզիչ Անտոնիո Կոնտեն իր հետևից հետք կթողնի Անգլիական ֆուտբոլում այն բանից հետո, երբ հեռանա ակումբից:
«Հնարավոր է՝ մարդիկ չեն գիտակցում, թե ինչ է արել Կոնտեն ԱՊԼ-ի համար: Նա ներկայացրեց հարձակման այլ տեսակ պաշտպանության 5 ֆուտբոլիստներով: Դա ուրիշ համակարգ է, որի տակ շատ թիմեր, այդ թվում նաև «Արսենալը» ստիպված էին հարմարվել: Կոնտեն տակտիկական վարպետ է: Նա զարմանալի բաներ էր անում՝ աշխատելով Իտալիայի հավաքականում և Թուրինում: Կարծում եմ, որ Անտոնիոն իր հետևից հետք կթողնի անգլիական ֆուտբոլում: Վստահ եմ դրանում»,- Գվարդիոլային է մեջբերում Sky Sports-ը:
«Մանչեսթեր Սիթի»-«Չելսի» խաղը տեղի կունենա մարտի 4-ին, ժամը 20:00-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը