Բաժիններ՝

«Պոգբան ավելի լավ կխաղար «Տոտենհեմում» կամ «Մանչեսթեր Սիթիում»». Փոլ Ինս

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Ինսը քննադատել է Ժոզե Մոուրինիոյին, ով, ըստ նրա կարծիքի, ճիշտ չի օգտագործում Պոլ Պոգբային դաշտում:

«Մոուրինիոն Պոլ Պոգբային դարձրել է քավության նոխազ, բայց հիմա նա միակ պրոբլեմը չէ «Մանչեսթեր Յունայթեդում»: Եթե դուք Պոգբային տեղավորեք «Մանչեսթեր Սիթիի» կամ նույնիսկ «Տոտենհեմի» կազմում, ապա կտեսնեք, որ ֆրանսիացին կլինի լավագույն խաղացողը: Ես չեմ հավատում, որ Մոուրինիոյի ոճը հարմար է Պոգբային: Ալեքսիս Սանչեսը հիմա կփորձի անել ամեն ինչ և միանգամից: Խաղացողների միջև ոչ մի կապ չկա:

Երբ դուք նայում եք «Տոտենհեմին», ապա այնտեղ գերազանց համագործակցում ն Քեյնը, Էրիքսենը, Դեմբելեն, Սոնը: Նրանք կարծես մեկ ամբողջականություն են դառնում: «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը շատ կտրտված է, նրանք չգիտեն՝ ինչպես խաղան իրար հետ»,- Ինսի խոսքերն է մեջբերում SportsMole-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս