
Քանյե Ուեսթը հետաքրքրություն է ցուցաբերում իր համար նորահայտ հայկական մշակույթի հանդեպ. The Blast

Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի ժպտացող եզակի լուսանկարներից մեկը հայտնվել է համացանցում: The Blast-ի հաղորդմամբ՝ լուսանկարն արվել է այն պահին, երբ Ուեսթը դուրս էր գալիս հայտնի Գագոսյան արվեստի պատկերասրահից՝ Բեվերլի Հիլզում: Պատկերասրահը պատկանում է արվեստի գործերի առք ու վաճառքով զբաղվող Լարի Գագոսյանին, ով մեկ անգամ նույնիսկ գլխավորել է Forbes ամսագրի Top 10 Art Dealers ցուցակը:
«Քանյեն հետաքրքրություն է ցուցաբերում իր համար նոր բացահայտած հայկական մշակույթի հանդեպ այն բանից հետո, ինչ ամուսնացել է Քիմ Քարդաշյանի հետ: Նա նույնիսկ ազատ համերգ է տվել Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2015թ-ին՝ Քիմի և այլ Քարդաշյանների հետ այցելության ընթացքում: Քանյեն վերջին շրջանում ժպտալու շատ առիթներ է ունենում՝ հատկապես իր դստեր՝ Չիկագոյի ծննդից հետո: Թերևս հենց ընտանիքն ու միգուցե նաև իր սերն է Քիմի ու նրա մշակույթի և ժառանգության հանդեպ, որ իր մռայլությամբ հայտնի աստղին դարձնում են անսովոր կերպով երջանիկ»,- գրել է The Blast-ը: