
Երևանի «Մետաքս» թաղամասում 21-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, որը տեղում մահացել է. Shamshyan.com

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:40-ի սահմաններում 21-ամյա Գրիգոր Միքայելյանը իր վարած Mercedes մակնիշի 32 LL 446 համարանիշի ավտոմեքենայով Խորենացի և Քրիստափորի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինը տեղում մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։