Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին։

Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել`

Կարեն Համբարձումի Միրզոյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական

Վարուժան Վազգենի Ներսեսյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

Վարդան Սուրենի Տողանյանին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել`

Վիկտոր Լեոնիդի Բիյագովին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Արման Ռազմիկի Իսրայելյանին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական

Էդգար Ֆերդինանդի Ղազարյանին Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Արա Դերենիկի Մարգարյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական

Տիգրան Էդուարդի Սամվելյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս