Բաժիններ՝

ՀՀ կառավարությունում քննարկվել է վարչական ռեգիստրների ձևավորման հայեցակարգի նախագիծը

Կառավարությունում այսօր քննարկման է ներկայացվել ՀՀ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում վարչական ռեգիստրների ձևավորման ու դրանց հիման վրա ինտեգրված պետական վարչական տեղեկատվական համակարգի գործարկման հայեցակարգի նախագիծը, որը մշակվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից: Ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը կարևորել է նշված ռեսգիստների դերը ճշգրիտ և բազմակողմանի վիճակագրական տվյալների ձևավորման տեսանկյունից՝ նշելով, որ բազմաթիվ զարգացած երկրներում վիճակագրական տվյալների հիմնական աղբյուրը հենց վարչական ռեգիստրներից ստացվող տեղեկատվությունն է:

Վարչապետն ընդգծելով վարչական ռեգիստրների, ինչպես նաև ինտեգրված պետական վարչական տեղեկատվական համակարգ ունենալու անհրաժեշտությունը՝ առաջարկել է նախ գույքագրել պետական մարմինների տարբեր օղակներում առկա համապարփակ և կիրառելի նշանակություն ունեցող շտեմարանները, որոնք հնարավոր կլինի հաշվի առնել նոր համակարգը ձևավորելու ընթացքում: Նա հանձնարարել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի ղեկավարությամբ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ ոլորտում առկա խնդիրներն ուսումնասիրելու, համակարգի ներդրման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս