
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 28-ին

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 28-ին՝ ժամը 13:00-14:00-ն: Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտնեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:
«Քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի նիստերի դահլիճին հարակից նախասրահում»,- նշեց Մելիքյանը:
Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել է Գևորգ Կոստանյանի թեկնածությունը: Գևորգ Կոստանյանն այդ պաշտոնում կփոխարինի Հրայր Թովմասյանին, ում թեկնածությունն առաջադրվել է ՍԴ նախագահի պաշտոնում: