Բաժիններ՝

Հալեպի ազատագրումից հետո քաղաք է վերադարձել ավելի քան 200 հազար բնակիչ

Հալեպի ավելի քան 200 հազար բնակիչ վերադարձել է քաղաքի արևմտյան հատված՝ այն ահաբեկիչներից ազատելու օրվանից սկսած: Այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է քաղաքի նահանգապետ Հուսեյն Դիաբը:

Սիրիայի բանակը դաշնակից ուժերի աջակցությամբ Հալեպն ազատագրել է 2016 թվականի դեկտեմբերի 21-ին:

«Քաղաքի արևմտյան հատված է վերադարձել 201 հազար 308 քաղաքացի այն բանից հետո, երբ սիրիական կառավարությունը վերադարձրել է վերահսկողությունը նրա նկատմամբ»,- ասել է Դիաբը: Նրա խոսքով, ընտանիքները կարողացել են Հալեպ վերադառնալ՝ ավերակների դուրս բերումից հետո միայն: «Դուրս է բերվել 2,2 մլն քառակուսի մետր բեկոր…4470 ոչնչացված, վառված և լքված ավտոմեքենա տեղափոխվել է հատուկ տարածք»,- ասել է Դիաբը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728