
«Գվարդիոլան չի բարձրացրել նշաձողը մարզիչների համար». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Անգլիական լիգայի գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք խաղի նախօրեին պատմել է, թե ինչու չի համարում, որ մրցակցի մարզիչ Պեպ Գվարդիոլան իր ձեռքբերումներով բարձրացրել է նշաձողը մարզիչների համար:
«Համարո՞ւմ եմ արդյոք, որ Գվարդիոլան բարձրացրել է նշաձողը ֆուտբոլային մարզիչների համար: Ոչ, որովհետև դուք կարող եք նայել «Բարսելոնային», որը նրա հեռանալուց հետո էլ մնում է լավագույն թիմը Եվրոպայում: Պետք է հասկանալ, որ ժամանակակից ֆուտբոլը փոխվել է: Հիմա լավագույն ֆուտբոլիստներին իրենց կարող են թույլ տալ սահմանափակ քանակությամբ ակումբներ: Մենք՝ որպես մարզիչներ, կարող ենք ազդեցություն ունենալ մեր փիլիսոփայությամբ, բայց ֆուտբոլը հենց խաղացողներն են: Հիմա ֆուտբոլիստների դերը խաղում շատ է աճել»,- Վենգերին է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը