
«Ռոմայի» դարպասապահ Ալիսոնը ցանկանում է տեղափոխվել «Լիվերպուլ», այլ ոչ թե «Ռեալ» կամ ՊՍԺ

«Ռոմայի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոնը կցանկանար միանալ Յուրգեն Կլոպի թիմին:
Ինչպես հաղորդում է UOL-ը, «Լիվերպուլի» բանակցությունները Ալիսոնի վերաբերյալ գտնվում է ավելի առաջնային փուլում, քան բրազիլացուն ստորագրելու ՊՍԺ-ի և «Ռեալի» փորձերը: Ըստ պարբերականի տեղեկության՝ Ալիսոնն ինքը ուզում է հանդես գալ «կարմիրների» կազմում:
Ենթադրվում է, որ ֆուտբոլիստի շրջապատը մտադիր է ԱԱ-2018-ից հետո նրան դարձնել աշխարհի ամենաթանկ դարպասապահը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալիսոնը «Լիվերպուլի» վրա կարող է նստել 70 մլն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Ալիսոնը «Ռոմայում» հանդիսանում էր Վոյցեխ Սչեսնիի փոխարինողը, բայց լեհի՝ «Յուվենթուս» տեղափոխվելուց հետո նա դարձավ Իտալիայի առաջնության լավագույն դարպասապահներից մեկը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը