
Պահքի կերակուր՝ շամպինիոնով ապուր

Բաղադրիչներ
1. Ջուր – 1.5 լ
2. Թարմ շամպինիոն – 5-6 հատ
3. Կարտոֆիլ – 2 հատ
4. Գազար – 1 հատ
5. Սոխ – 1 հատ
6. Բուսայուղ – 2 ճ/գ
7. Մաղադանոս՝ ըստ ճաշակի
8. Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Գազարը բարակ շերտատել, սոխը մանր կտրատել:
2. Կաթսայի մեջ բուսայուղով տապակել կտրատված բանջարեղենը:
3. Սունկը խոշոր կտրատել:
4. Կտրատած սունկն ավելացնել գազարին և սոխին և տապակել մոտ 2-3 րոպե:
5. Կարտոֆիլը մաքրել և խորանարդաձև կտրատել:
6. Կարտոֆիլը լցնել բանջարեղենով և սնկով կաթսայի մեջ:
7. Ավելացնել եռացրած ջուրը և դնել եփվելու:
8. Աղ անել և ավելացնել մանր կտրատած մաղադանոսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը