
Պարզ շնչառական վարժություն, որը կօգնի քնել 1 րոպեում

Մեզանից շատերը բախվել են անքնության հետ, բայց քչերը գիտեն, որ այն կարելի է հաղթահարել պարզ շնչառական վարժությունների օգնությամբ, գրում է interesnoznat.com-ը:
Ի՞նչ անել
Տեխնիկան շատ պարզ է: Այն կոչվում է 4-7-8: Եվ այսպես, նախ պետք է պառկել առավել հարմար դիրքով: Հետո պետք է քթով ներշնչել 4 վայրկյանների ընթացքում: Դրանից հետո շունչը պահել 7 վայրկյան և արտաշնչել բերանով 8 վայրկյանների ընթացքում: Վարժությունը պետք է կրկնել այնքան, մինչև քնեք:
Ինչո՞ւմ է մեթոդի արդյունավետությունը
Բանը նրանում է, որ ցիկլային շնչառությունը օգնում է հանգստացնել նյարդային համակարգը: Այս տեխնիկան համարվում է շատ հին. այն օգտագործել են հնդիկ յոգերը մաքսիմալ հանգստության հասնելու համար՝ մեդիտացիայի ընթացքում: Տվյալ մեթոդը կարելի է օգտագործել ոչ միայն շուտ քնելու համար, այլ նաև՝ երբ անհրաժեշտ է հանգստանալ: Այդ մասին առաջին անգամ պատմել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Վեյլն իր դասախոսություններից մեկի ժամանակ: Վեյլն այս մեթոդը համարում է հանգստանալու ամենաարդյունավետ միջոցներից մեկը և պնդում է, որ, եթե մարդը շնչի 4-7-8 համակարգով ռեգուլյար հիմքով, ապա ժամանակի ընթացքում թուլանալը և հանգստանալը շատ ավելի հեշտ կդառնա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը