Բաժիններ՝

«Մենք կաշխատենք շատ գոլեր խփել և հաղթել». Իվան Ռակիտիչ

Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 23:45-ին կմեկնարկի «Չելսի» – «Բարսելոնա» հանդիպումը՝ Չեմպիոնների լիգայի 1/8 երափակչի շրջանակներում:

Խաղի մասին է խոսել կատալոնական ակումբի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը:

«Մենք բոլորս գիտենք «Չելսիի» ֆուտբոլիստներին, և սա շատ ուժեղ թիմ է: Հաջորդ փուլ անցնելը հեշտ չի լինի: Սա շատ ամուր թիմ է, որը լավ է աշխատում բոլոր գոտիներում:

Պետք է լրջորեն մոտենալ գործին մոռանալ նրա մասին, որ դեռ լինելու է պատասխան խաղը Բարսելոնայում: Մենք կաշխատենք շատ գոլեր խփել և հաղթել:

Մենք հիմա շատ այլ ֆուտբոլ ենք խաղում, շատ տարբերվող Նեյմարի ժամանակից: Բայց նա արդեն մեր ֆուտբոլիստը չէ: Պետք է միասնաբար աշխատել:

Մենք շատ մեծ ցանկություն ունենք հաճախ խաղալ թոփ-խաղերում, և այս խաղը մեզ լավ հնարավորություն է տալիս: Մենք գիտենք, որ կարող ենք շատ ավելացնել, բայց, միևնույն է, սա շատ բարդ խաղ է լինելու:

Պետք է ցուցադրենք մեր կարողությունների 100 տոկոսը: Կենտրոնանալ այս խաղի վրա և չմտածել պատասխան հանդիպման մասին: Մեր մոտիվացիան հասել է գերագույն աստիճանի:

Գուցե, Էդեն Ազարը թիմի ամենակարևոր ֆուտբոլիստն է, բայց սա ամբողջական թիմ է: Պետք է վերահսկել Ազարին՝ թույլ չտալով նրան շատ բացվել:
Մեզ սպասվում է յուրահատուկ հանդիպում»,- նշել է Ռակիտիչը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս