
«Ակումբները կարող են առաջարկել ինձ ինչ ասես, բայց ես ոչ մի տեղ չեմ գնա «Միլանից»». Գատուզո

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հայտարարել է, որ հպարտանում է «ռոսոներների» հետ աշխատանքով:
«Ես հպարտանում եմ նանով, որ մարզում եմ «Միլանը»: Հուսով եմ, որ կմնամ այս պաշտոնին որքան հնարավոր է երկար ժամանակ, դա իմ առաջնայնությունն է: Ես վերջին պրոբլեմն եմ, ինչի համար պետք է անհանգստանա «Միլանը»:
Շնորհակալ եմ ակումբի ղեկավարությունից, որ ինձ նման շանս ընձեռեց: Ակումբները կարող են առաջարկել ինձ ինչ ասես, բայց եթե թիմում մնալու հնարավորություն, ես ոչ մի տեղ չեմ գնա «Միլանից»:
Ես համաձայնեցի այս աշխատանքին, որովհետև տեսա, թե ղեկավարությունը ինչքան է հետաքրքրված իմ հրավերքով:
Ճնշում եմ զգում նույնիսկ սովորական մարզումների ժամանակ, դրա համար հոգի եմ դնում իմ աշխատանքում»,- ասել է մարզիչը, ում խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը