Բաժիններ՝

«Մի անգամ Պեպ Գվարդիոլան եկել էր մեր տուն, որովհետև ուզում էր խաղալ «Արսենալում»». Արսեն Վենգեր

«Քաղաքայինների» դեմ խաղից առաջ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կոմպլիմենտներ է շռայլել Պեպ Գվարդիոլայի հասցեին:

«Կարծում եմ՝ որպես մարզիչ նա շատ ավելի լավ է գլուխ հանում, քան ես վերջին տարիներին: Նա շատ լավ գիտի, թե ինչ է պետք: Պեպի թիմերը բացառիկ են և նա շատ լավ է դրանք ղեկավարում:

Ես հարգում եմ այն, ինչ նա անում է, որովհետև նա ունի խաղի շատ մաքուր տեսլական, դրական տրամադրվածություն և խաղային փիլիսոփայություն: Եթե նույնիսկ Գվարդիոլան չի հաղթում, ես նրան նույնչափ ուժեղ եմ հարգում:

Անձամբ ես նրա հետ խոսել եմ ընդամենը մի քանի անգամ: Մի անգամ Խոսեպը եկել էր իմ տուն, երբ դեռ խաղացող էր: Նա ուզում էր խաղալ «Արսենալում»»,- ասել է Արսեն Վենգերը:

«Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին» կխաղան ԱՊԼ-ում, մարտի 1-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս