«ՊՍԺ-ն ավելի լավն էր «Ռեալի» հետ խաղում, իսկ Ռոնալդուի բախտը երբեմն բերում է». Յուպ Հայնկես
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը կարծիք է հայտնել, որ ՊՍԺ-ն ընդհանուր առմամբ ավելի լավ խաղ ցուցադրեց «Ռեալի» հետ խաղում, որն ավարտվեց մադրիդցիների հաղթանակով՝ 3:1 հաշվով: Այդ խաղում դուբլ ձևակերպեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
«Խաղն ապացուցեց, որ Ռոնալդուն գերազանցում է Նեյմարի՞ն: Կարծում եմ՝ դա մի փոքր մակերեսային է: Երբեմն հետաքրքիր է հեռուստատեսությամբ լսել փորձագետների, որոնք ամփոփում են խաղի արդյունքները: Սովորաբար նրանք խոսում են հաղթողի մասին: Իմ կարծիքը տարբերվում է: Գտնում եմ, որ ՊՍԺ-ն լավ խաղաց 83 րոպեների ընթացքում: Ֆրանսիացիները շատ լավ տակտիկական պլան ունեին: Փարիզեցիներն ավելի լավն էին: Սակայն նրանք չկարողացան համապատասխանել խաղի այդ մակարդակին վերջին 10 րոպեներին: Իհարկե, Ռոնալդուն տիրապետում է էքստրաօրդինար հմտությունների, սակայն երբեմն նրա բախտը նաև բերում է և նա գոլեր է փխում ծնկով, որովայնով կամ ևս ինչ-որ տեղով»,- Հայնկեսին է մեջբերում Sportstarlive.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը