«Հավատում եմ, որ կկարողանամ հանդես գալ բարձր մակարդակում ևս մեկ կամ երկու տարի». Արիեն Ռոբեն
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը հույս է հայտնել, որ կկարողանա հանդես գալ բարձր մակարդակում ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: 34-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ լրանում է մոտակա ամռանը:
«Հիմա ինձ լավ եմ զգում: Հավատում եմ, որ կկարողանամ հանդես գալ բարձր մակարդակում ևս մեկ կամ երկու տարի: «Բավարիայում» ես այնքան ազնիվ հարաբերությունների մեջ եմ ղեկավարության հետ, որ չեմ անհանգստանում լրացող պայմանագրի հետ կապված իրավիճակի կապակցությամբ: «Բավարիան» ունի զարգացման պլան, իսկ ինձ և ակումբին պետք է որոշում կայացնել ապագա համագործակցության վերաբերյալ»,- Ռոբենին է մեջբերում Sportbuzzer-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը