Տարիքային ճարպը ճարպոտ կերակուրից չէ. դրանք այրելու համար կա շատ անմեղ հնարք

Ցելյուլիտը վերացնելու միակ միջոցը ճիշտ սնվելն է և դիետան: Ճարպային բջիջները չեն վերանում ինքնըստինքյան: Բայց դիետան սոսկալի վախեցնում է կանանց: Նրանք զոհաբերում են առողջությունը, գեղեցկությունը և հաջող անձնական կյանքը՝ համեղ, ինչպես իրենց է թվում, կերակուրի համար: Այդ կերակուրը քաղցր է, յուղոտ, թխված:

Superboss.info-ն ներկայացնում է ճիշտ սնվելու բաղադրատոմսեր նիհարելու համար: Ընտրեք մոտ 10 տարբերակներից որևէ մեկը սննդի յուրաքանչյուր ընդունման համար: Ստիպված չեք լինի հրաժարվել համեղ սնունդից:

Նախաճաշեր

1. Վարսակ ընկույզով՝ առանց կարագի և կաթի: Ցանկալի է՝ նույնիսկ առանց մեղրի: Եթե քաղցր եք ցանկանում, կարելի է ավելացնել մի փոքր վանիլին:
2. Ձվածեղ բանջարեղենով՝ բուսայուղը շատ քիչ:
3. Բուտերբրոդ՝ առանց խմորիչի հացով, հավի մսով, պանրով և լոլիկով: Կարելի է բուտերբրոդի հետ շաբաթը մեկ անգամ խմել կաթով սուրճ՝ առանց շաքարի:
4. Պանրիկներ՝ առանց ալյուրի և շաքարի (ալյուրի տեղ օգտագործել բլենդերով մանրացրած վարսակ, շաքարի տեղ՝ կես բանան): Մի փոքր գետնանուշի պաստա, սև դառը շոկոլադ, կես բանան:
5. Վարսակ չամիչով, չրով և ընկույզով:
6. Անյուղ կաթնաշոռ և կիվի:
7. Կաթնաշոռով թխուկ՝ 250 գ կաթնաշոռ, 2 ձու, կտրատված 1 բանան: Թխել 180 աստիճան ջեռոցում 15 րոպե:
8. Վարսակե փանքեյք. բլենդերում մանրացնել 1 բաժակ վարսակ, ավելացնել 1 ձու և 1 բանան: Թխել մի փոքր կարագ քսած թավայի մեջ:
9. Պանրիկ, մի փոքր անյուղ թթվասեր, խնձոր:

Ճաշեր

1. Գորշ բրինձ՝ հավի մսով և սոյայի սոուսով:
2. Հնդկաձավար և թխուկ՝ բանջարեղենից և պինդ պանրից:
3. Բրինձ՝ կանաչ ոլոռով և ձվով:
4. Ձուկ, բանջարեղեն, հնդկաձավար:
5. Սպագետի՝ ցորենի ամուր տեսակից, լոլիկ, հավի մսով գուլյաշ:
6. Մածնաբրդոշ հավի մսով և կանաչիով:
7. Ծեծած հավի միս՝ հնդկաձավարով և կաղամբով, ու գազարով աղցան:
8. Գոլորշու վրա պատրաստված հավի միս և բանջարեղենային աղցան:
9. «Ծույլ» տոլմա բրնձով և հավի մսով:

Ընթրիքներ

1. Հավի կոտլետներ դդմիկով և ձվով, բանջարեղենային աղցան:
2. Հավի միս և աղցան:
3. Տավարի միս՝ գազարով և դդմիկով:
4. Հավի միս, բրոկոլի և ոլոռ:
5. Լյարդ, ձու, ոլոռ և լոլիկ:
6. Հավի ռուլետ՝ բանջարեղենով և պանրով:
7. Օգտակար պիցցա. խմորը պատրաստել հավի ֆարշով՝ խառնած սոխի, աղի, պղպեղի և տոմատի մածուկի հետ: Վրան շարել լոլիկ, բուլղարական պղպեղ, կանաչի, պանիր:
8. Հնդկահավի միս՝ բանջարեղենով:
9. Ձուկ՝ բանջարեղենով:
10. Կաթնաշոռ՝ մի փոքր չամիչով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս