Ադրբեջանում ընտրություններին ընդառաջ ուժեղացել են դատապարտված հավատացյալների և նրանց ընտանիքների ճնշումները
Ադրբեջանի «Կալանավորված հավատացյալների պաշտպանության կոմիտեն» դատապարտված հավատացյալների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հանրային լսումներ է իրականացրել:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Կոմիտեի ղեկավար Էլդանիզ Գուլիևի փոխանցմամբ` վերջին շրջանում կալանավորված հավատացյալների և նրանց ընտանիքների նկատմամբ ճնշումներն ուժեղացել են:
«Ներկայումս Ադրբեջանի 160 քաղբանտարկյալներից ավելի քան 100-ը հանդիսանում են հավատացյալները: Հավատացյալների ընտանիքների նկատմամբ ճնշումները նպատակ ունեն կանխելու նրանց հասարակական ակտիվությունը: Ինչ վերաբերվում է դատարաններին նրանք իրենց անօրինական վճիռներով մարդկանց դրդում են օրենքից դուրս քայլերի»,-նշել է «Կալանավորված հավատացյալների պաշտպանության կոմիտեի» ղեկավարը:
Լսումների մասնակիցները որոշեցին բարձրացնել հավատացյալների ռեպրեսիաների մասին հասարակության իրազեկվածությունը:
Որոշվել է նաեւ բարձրացնել ձերբակալված հավատացյալների ընտանիքների ուշադրությունը եւ նրանց աջակցել: