«Արսենալը» հաղթեց խոշոր հաշվով. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթեց «Էստերսուդ» (0:3):
Շվեդական «Էստերսուդի» դեմ խաղի 13-րդ րոպեին Նաչո Մոնրեալի գոլն առաջ մղեց «զինագործներին»: Առաջին կեսի 24-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ «Էստերսուդի» ֆուտբոլիստ Սոտրիոսը: «Զինագորրծները» զարգացրեցին հաջողությունն արդեն երկրորդ կեսում: Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո «Արսենալի» 3-րդ գնդակը խփեց Մեսութ Օզիլը: Ի վերջո լոնդոնյան ակումբին հաջողվեց գերազանցել մրցակցին 0:3 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 82-րդ րոպեին:
Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց: