Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը քննադատել է ԼՂ հարցում ներկայիս արտգործնախարարի քաղաքականությունը
                                    Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը ներկայիս նախարար Էլմար Մամեդյարովին քննադատել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում դեռևս Հեյդար Ալիևի կողմից մերժված քաղաքականություն վարելու մեջ:
Այս մասին Թովիգ Զուլֆուգարովը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Կրակովում մեզ առաջարկում են «փոքր փաթեթների» գաղափարը, ինչը առաջարկվել էր նաև նախկինում և մերժվել դեռևս Հեյդար Ալիևի կողմից: Այն ժամանակ գաղափարն առաջարկել էր Մինսկի խմբի ռուսա համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, ինչը մերժվել էր»,- գրել է նա:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    