Շարմազանովը մեկնաբանել է վարչապետի թեկնածու առաջադրելու «Ելք»-ի որոշումը

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է վարչապետի թեկնածու առաջադրելու «Ելք» խմբակցության որոշումը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Էդուարդ Շարմազանովը նշեց, որ «Ելք»-ը հայտարարել է վարչապետի թեկնածու առաջադրելու մասին, իսկ խմբակցության ղեկավարը չի բացառել, որ թեկնածուն կարող է ինքը լինել. «Ի՞նչ ասեմ: Շատ ուրախ եմ իրենց համար և շնորհավորում եմ, որ վարչապետի թեկնածու էլ ունեն»,- նշեց Շարմազանովը:

Հարցին՝ ՀՀԿ-ն չի վախենո՞ւմ մրցակցությունից, Շարմազանովը պատասխանեց. «Մրցակցություն չի կարող լինել, որովհետև վարչապետ ընտրվում է այն անձը, ով վայելում է քաղաքական մեծամասնության վստահությունը: Մի մոռացեք, որ մենք ունենք 58 պատգամավոր, 7 պատգամավոր էլ ունի մեր հարգարժան կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը»,- ասաց Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս