![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀԿ-ն ցանկանում է անդամակցել Միջազգային Քրիստոնեա-դեմոկրատական միությանը
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/dskns.jpg)
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ցանկանում է անդամակցել Միջազգային Քրիստոնեա-դեմոկրատական միությանը: Այդ մասին տեղեկացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Գտնվում եմ Բուդապեշտում, որտեղ մեկնարկել է Միջազգային Քրիստոնեա-դեմոկրատական միության ( IDC-CDI ) հավաքը։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտ է ներկայացրել անդամակցելու այս համաշխարհային խոշորագույն քաղաքական ընտանիքին և, որպես նաև ՀՀԿ փոխնախագահ, այն վաղը կներկայացնեմ մեր միջազգային գործընկերներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանը։