Բաժիններ՝

Ռազմական բժիշկները ՀՌՕ զինծառայողների հիվանդացության կանխարգելման միջոցառումներ են իրականացնում Հայաստանում

Ռազմական բժիշկներն իրականացնում են Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների հիվանդացության կանխարգելմանն ուղղված մի շարք լրացուցիչ միջոցառումներ՝ կապված ձմռան շրջանում սուր շնչառական հիվանդությունների բարձր ռիսկի հետ։

Ինչպես հաղորդում են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, Գյումրու և Երևանի ռազմական կայազորերի ստորաբաժանումներում անցկացվում է պարտադիր ջերմաչափում, բացառված են զինծառայողների մրսելու հնարավորություն պարունակող միջոցառումները։ Ռազմական բժիշկներն ստորաբաժանումներում ամեն օր անցկացնում են զինծառայողների տեղակայման սանիտարական-հիգիենիկ պայմանների մշտադիտարկում, ինչպես նաև տեսողական հետազոտում։

Անդրկովկասում ռուսաստանյան զորամիավորման բժշկական հիմնարկներում ստեղծվել և պահպանվում է ընդհանուր կանխարգելման, շնչառական օրգանների հիվանդությունների շտապ կանխարգելման, գրիպի դեմ և հակավարակային դեղամիջոցների անհրաժեշտ պաշար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս