
Եղանակը կտաքանա 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 11-ի ցերեկը, 12-ին առանձին շրջաններում, փետրվարի 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Փետրվարի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-ին կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 11-ի ցերեկը, 12-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ և կարճատև անձրև, փետրվարի 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Փետրվարի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: