
«Հուսով եմ՝ Բուֆֆոնը կմնա, բայց միայն մեկ մրցաշրջան». Վոյցեխ Սչեսնի

Լեհ դարպասապահը հիացմունքի մեջ է «Յուվենթուսի» լեգենդի հետ մրցակցությունից:
«Յուվենթուսի» դարպասապահ Վոյցեխ Սչեսնին կիսվել է Ջանլուիջի Բուֆֆոնի հետ մրցակցության մասին մտքերով:
«Նրա հետ աշխատելն անհավանական է: Ես եկա Թուրին՝ իմանալով, որ Բուֆֆոնը խաղալու է մեկ կամ երկու տարի, դրա համար ասացի ինձ, որ կստանամ փորձ, որը հնարավոր է կյանքում մեկ անգամ: Ես հույս ունեի հանդիպել մեծագույն դարպասապահի, բայց ի դեմս Բուֆֆոնի ծանոթացա զարմանալի մարդու հետ:
Ջիջին թիմի առաջատարն է և գերազանց ընկեր: Ինձ պետք չէ որևէ բան ասել նրա մասին որպես դարպասապահի, որովհետև առանց այն էլ, ամեն ինչ հայտնի է: Ինձ համար սա կյանքի ֆանտաստիկ փորձ է և ես հույս ունեմ, որ նա կշարունակի խաղալ, բայց միայն մեկ մրցաշրջան»,- ասել է Սչեսնին:
«Յուվեն» գնեց Սչեսնիին «Ռոմայից» 2017 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում Սչեսնին Իտալիայի առաջնությունում անցկացրել է 12 խաղ, որոնցից 8-ում գոլ բաց չի թողել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը