Բաժիններ՝

««Արսենալը» պետք է փոխարինի Արսեն Վենգերին Անտոնիո Կոնտեով»

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ, իսկ ներկայումս ֆուտբոլային փորձագետ Փոլ Մերսոնը վստահ է, որ «զինագործները» չպետք է ձեռքից բաց թողնեն իտալացի Անտոնիո Կոնտեին, ով շուտով կարող է հեռանալ «Չելսիից»:

««Արսենալի» տեղը ես կզանգահարեի Կոնտեին հենց այն օրը, երբ նա կգնա «Չելսիից»: Նման մարզիչների փողոցում չես գտնի:

«Արսենալին» պետք է հենց այդպիսի մասնագետ: Կոնտեն կարող է ուղղել խաղը պաշտպանությունում, իսկ հենց «զինագործները» շտկեն իրենց պաշտպանությունը, նրանք կդառնան իրական ուժ:

Ինձ թվում է՝ ղեկավարությունը դիտարկում է այդ տարբերակը, բայց ես գտնում եմ, որ անմտություն կլինի, եթե նրանք հրաժարվեն Կոնտեին հրավիրելուց»,- ասել է Փոլ Մերսոնը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս