
«Լեսթերը» կվաճառի Մահրեզին միայն արտասահմայան ակումբի

«Լեսթերը» պատրաստ է վաճառել ալժիրցի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզին ամռանը, բայց բացառապես արտասահմանյան ակումբի:
Անցած հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Սիթին» առաջարկեց «Լեսթրին» մոտ 65 մլն ֆունտ կիսապաշտպան Ռիհադ Մահրեզի համար: Սակայն «աղվեսները» հրաժարվեցին վաճառել ալժիրցուն, ով արդյունքում մի քանի օր չներկայացավ մարզումներին, չնայած վստահեցնում է, որ դա գործադուլ չի եղել:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, «Լեսթերը» պատրաստ է փոխզիջման գնալ և վաճառել Ռիհադին ամռանը: Սակայն ակումբը խաղացողի առջև երկու պայման է առաջ քաշում. նա նորից պետք է հեռանալու ցանկություն հայտնի, ինչպես նաև համաձայնվի հեռանալ անգլիական ֆուտբոլից:
Ընթացիկ մրցաշրջանում Մահրեզը «Լեսթերի» կազմում անցկացրել է 27 խաղ, որում դարձել է 9 գոլի և 7 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը