Վենգերը մտադիր է անցկացնել 1000-րդ խաղն ԱՊԼ-ում և դրա համար նրան անհրաժեշտ է ևս 5 մրցաշրջան
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի պլանավորում հեռանալ լոնդոնյան ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Ըստ Daily Star-ի տեղեկության՝ 68-ամյա ֆրանսիացին ուզում է հասնել 1000-րդ խաղին ԱՊԼ-ում՝ որպես գլխավոր մարզիչ: «Տոտենհեմի» հետ երեկվա դերբին 817-րդ խաղն էր մասնագետի համար «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Վենգերն անցկացրել է ամենաշատ թվով խաղերը՝ որպես ԱՊԼ-ի մեկ ակումբի գլխավոր մարզիչ: Նա այդ ցուցանիշով անցել է Սըր Ալեքս Ֆերգյուսոնին («Մանչեսթեր Յունայթեդ, 811):
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում Վենգերը կանցկացնի իր 828-րդ խաղը: Որպեսզի հասնի 1000-ին, նրան անհրաժեշտ է լոնդոնյան ակումբում անցկացնել ևս 5 մրցաշրջան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը