Ռուսական պելմենների լավագույն բաղադրատոմսը
Բաղադրիչներ
1. Տավարի միս – 350 գ
2. Խոզի միս – 200 գ
3. Ոչխարի միս – 200 գ
4. Կաղամբ – 150 գ
5. Սոխ – 2 հատ
6. Ալյուր – 500 գ
7. Ձու – 2 հատ
8. Կաթ – 100 մլ
9. Շաքարավազ – 1 պտղունց
10. Աղ՝ ըստ ճաշակի
11. Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
12. Կարագ՝ մատուցելու համար
13. Մաղադանոս՝ մատուցելու համար
Պատրաստման եղանակը
1. Ալյուրը մաղել, ավելացնել ձուն, տաք կաթը, խմոր հունցել:
2. Պատրաստի խմորը փաթաթել սննդային թաղանթի մեջ և թողնել սենյակային ջերմաստիճանում 25-30 րոպե:
3. Բոլոր տեսակի մսերը սոխի և կաղամբի հետ միասին աղալ մսաղացով 2 անգամ:
4. Պատրաստի ֆարշին աղ անել, ավելացնել մի փոքր տաք ջուր կամ կաթ, սև աղացած պղպեղ և շաքարավազ:
5. Խմորը բաժանել փոքր մասերի և բոլոր մասերը բարակ գրտնակել ալյուրոտ հարթության վրա:
6. Յուրաքանչյուր բլիթի կենտրոնում դնել մոտ 1 թ/գ միջուկ:
7. Պատրաստի պելմենները շարել տապակին և պատրաստելուց առաջ սառեցնել:
8. Ուղարկել պելմենները եռացող ջրի մեջ: Կարելի է ջրին ավելացնել մի փոքր բուսայուղ: Պատրաստի պելմենները մատուցել կարագով և կանաչիով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը