ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել սահմանափակել գործողությունները սիրիական Աֆրինում
ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում սահմանափակել գործողությունները սիրիական Աֆրինում: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ Թուրքիան բավականին կոշտ դիրքորոշում ունի այդ հարցում: Նրա խոսքով՝ շփման եզրեր գտնելու համար անհրաժեշտ են անձնական հանդիպումներ: «Մենք պետք է աշխատենք Թուրքիայի հետ, որպեսզի հասկանանք նրանց երկարաժամկետ նպատակները»,- ասել է պաշտոնյան:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» անվանումը ստացած գործողությունը սկսելու մասին: Թուրքիային աջակցում է նաև սիրիական ազատ բանակը: Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ հայտարարելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է: Պաշտոնական Մոսկվան իր հերթին կողմերին զսպվածության և Սիրիայի տարածքային ամբողջականությունը հարգելու կոչ է արել: