
Որևէ մեկին ապացուցելու բան չունեմ. Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխության մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխվելուց հետո չի փորձում որևէ մեկին ինչ-որ բան ապացուցել:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Մխիթարյանն ընդգծել է, որ չի զղջում և մեղավորներ չի փնտրում կատարվածի համար: Ես իմ կյանքի և ֆուտբոլային կարիերայի նոր փուլ եմ սկսում: Շատ երջանիկ կլինեմ «Արսենալում» ավելին անելու համար: Ես որևէ մեկին ապացուցելու բան չունեմ, փորձում եմ անել առավելագույնը, իսկ վերջում կտեսնեմ, թե ուր կհասնեմ»,- ասել է նա:
Անդրադառնալով գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխությանն «Արսենալ» Հենրիխ Մխիթարյանն ընդգծել է, որ միայն կարող էր երազել բացի Դորտմունդի «Բորուսիայից» մեկ այլ թիմում նրա հետ հանդես գալու մասին: «Հիմա շատ երջանիկ եմ, որ նա ևս այստեղ է: Ես նրան շատ լավ եմ ճանաչում: Նա իմ լավագույն ընկերն է և լավագույն խաղընկերը., որ երբևէ ունեցել եմ: Ես ուրախ եմ նրան այստեղ տեսնելու համար և կարծում եմ, որ բոլոր երկրպագուները երջանիկ են նրան «Արսենալի» մարզաշապիկով տեսնելու համար»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը: