Բաժիններ՝

Մխիթարյանը հարցազրույցի միջոցով ճշգրտել է Վիքիպեդիայում իր մասին տեղեկությունները

«Արսենալի» մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել թիմի նորեկ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին՝ փորձելով նրան ավելի ճանաչելի դարձնել երկրպագուների համար: Ակումբի մամուլի ծառայությունները Վիքիպեդիայից առանձնացրել է Մխիթարյանի մասին տեղեկություններ, որոնք ֆուտբոլիստը հաստատել կամ հերքել է:

Ներկայացնում ենք «Արսենալի» մամուլի ծառայության հարցուպատասխանը Հենրիխ Մխիթարյանի հետ:

– Ճի՞շտ է, որ Դուք շատ ֆուտբոլային ընտանիքից եք:

– Այո, ճիշտ է: Մայրս աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրս` ՈւԵՖԱ-ում:

– Ճի՞շտ է, որ 14 տարեկանում Դուք եղել եք Սան Պաուլոյում:

– Ճիշտ է, որ ես եղել եմ Բրազիլիայում: Մարզվել եմ «Սան Պաուլոյի» մարզաբազայում, երբ 13 տարեկան էի: Ես մարզվել եմ Էռնանեսի ու Անդերսոնի հետ, որը խաղացել է «Ինտերում», «Յուվենթուսում», «Լացիոյում», հիմա, կարծեմ, Չինաստանում է:

– Ճի՞շտ է, որ Դուք արագավազորդ կլինեիք, եթե ֆուտբոլիստ չդառնայիք:

– Ոչ, դա ճիշտ չէ: Դա իմ մասին չէ:

– Դուք Հայաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ եք ճանաչվել 2009-ին և 2011-ից 2017 թվականներին: Ի՞նչ էր պատահել 2010-ին:

– Նրանք պարզապես փոխել էին կանոնակարգը և պարգևատրում էին միայն Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին:

– Ճի՞շտ է, որ Ձեր մանկության երազանքն իրավաբան դառնալն էր:

– Այո, դա իմ երազանքներից մեկն էր: Բայց դրա համար դեռ ուշ չէ: Ֆուտբոլային կարիերայից հետո, միգուցե, աշխատեմ որպես իրավաբան:

Check out… Mickipedia!

Could Henrikh Mkhitaryan have been a sprinter? Is it true he dreamt of becoming a lawyer?Get the truth about our new signing in Mickpedia?

Gepostet von Arsenal am Freitag, 9. Februar 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս