
2017-ի նորածինների թոփ անունները

Հայաստանում ծնողներն իրենց նորածիններին անվանակոչելու հարցում բավականին կայուն ճաշակ ունեն: Անցած տարի Հայաստանում ծնված աղջիկներին և տղաներին տվել են գրեթե նույն անունները` որոշ փոքր փոփոխություններով:
2017-ին մեր երկրում ծնվել է ընդհանուր 37699 երեխա, որից՝ 17950 աղջիկ և 19749 տղա: Աղջիկների անունների թոփ տասնյակում են` Նարե, Մարիա, Մարի, Մանե, Անի, Մարիամ, Անահիտ, Անգելինա, Միլենա, Էլեն, իսկ տղաների թոփ տասնյակում` Դավիթ, Նարեկ, Տիգրան, Հայկ, Ալեքս, Մարկ, Գոռ, Արթուր, Արամ, Սամվել: