
Տապակած կծու ձիթապտուղ՝ պանրով

Բաղադրիչներ
1. Ձիթապտուղ՝ առանց կորիզ – 50 հատ
2. Ձու – 1 հատ
3. Պանիր Ռիկոտա – 2 ճ/գ
4. Սերուցքային պանիր – 2 ճ/գ
5. Սոուս չիլի – 2 ճ/գ
6. Մեղր – 2 ճ/գ
7. Պաքսիմատ – 1/2 բաժակ
8. Պանիր Պարմեզան (քերած) – 1/4 բաժակ
9. Ալյուր – 1/4 բաժակ
10. Բուսայուղ
Պատրաստման եղանակը
1. Խառնել սերուցքային պանիրը և ռիկոտան, կծու չիլի սոուսը, մեղրը: Խառնուրդը պետք է ստացվի միասեռ:
2. Ստացված զանգվածը լցնել պոլիէթիլենային տոպրակի մեջ, ծայրը կտրել և խճողել առանց կորիզ ձիթապտուղները:
3. Քերած Պարմեզանը խառնել պաքսիմատի հետ: Առանձին հարել ձուն: Երրորդ թասի մեջ լցնել ալյուրը:
4. Խճողած ձիթապտուղները թավալել ալյուրի մեջ, հետո ձվի, և վրան պաքսիմատ ցանել:
5. Բուսայուղը տաքացնել կաթսայի մեջ, տապակել ձիթապտուղները՝ մինչև ոսկեգույն դառնալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը