Դիեգո Սիմեոնեն մերժել է «Չելսիին» և ուզում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
Արգենտինացուն դուր է գալիս Մադրիդում և դուր չի գալիս (գրեթե) ԱՊԼ-ում:
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չի գլխավորի «Չելսին»: «Կապույտներն» առաջարկել են արգենտինացուն ընդունել թիմը Անտոնիո Կոնտեի փոխարեն, բայց Սիմեոնեն չի ուզում ժամանակ ծախսել անգլերեն սովորելու վրա, և նախընտրում է լատինաամերիկյան կենսակերպը: Կոնտեն արդեն հաղորդել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային այն մասին, որ չի ընդունի հավաքականը երկրորդ անգամ:
Ընդ որում, Չոլոն կարող է դիտարկել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը: Մանկունյանցիների ղեկավարները ցանկանում էին, որպեսզի Դիեգոն գլխավորեր թիմը 2014 թվականին՝ Դեյվիդ Մոյեսից հետ, բայց արգենտինացին մերժեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Սիմեոնեն կվերանայի իր դիրքորոշումը և կվերադառնա «կարմիր սատանաների» առաջարկին ակումբի մասշտաբների պատճառով, գրում է The Times-ը:
Սիմեոնեի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ գործում է մինչև 2020 թվականը:
«Հնդկացիները» գրավում են 2-րդ տեղն Իսպանիայի առաջնությունում՝ հետ մնալով առաջատար «Բարսելոնայից» 11 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը