
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին կարող է գլխավորել «Չելսին»

Անտոնիո Կոնտեն կարող է շուտով հրաժեշտ տալ «թոշակառուներին»:
Մրցաշրջանի ավարտից հետի «Չելսին» մտադիր է փոխել գլխավոր մարզչին: Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, լոնդոնցիների ղեկավարությունը դժգոհ է Անտոնիո Կոնտեի աշխատանքից: «Կապույտների» մարզչի տեղը դիտարկվում է «Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին:
Հաղորդվում է, որ տվյալ թեկնածուի դիտարկման նախաձեռնողը եղել է Ռոման Աբրամովիչը: «Չելսիի» սեփականատիրոջը դուր է գալիս Սարրիի թիմի խաղաոճը:
Նշենք, որ «Չելսին ստիպված կլինի նեապոլյան թիմի մարզչի համար վճարել 8 մլն եվրոյի չափով հրաժարագին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը